Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 2019 թվականի ,,Պետություն-մասնավոր գործընկերության մասին,, Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, հաշվի առնելով 2022թվականի ապրիլի 07-ին կնքված ,,Ընդերքօգտագործման N Պ-671,, պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լեռնահատկացման NL-671 ակտը և օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/671 թույլտվությունը և հիմք ընդունելով ,,ԷԼ-ԱՐ ՇԻՆ,, ՍՊԸ տնօրեն Արա Աղջոյանի /մտից 23.05.2022 թվական, թիվ 812/դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի Մասիս քաղաքի Մասիս-Ռանչպար խճուղի 9/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր՝ 03-003-0344-0018, վկայական N 21082015-03-0037/ 4.5հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման ,,ԷԼ-ԱՐ ՇԻՆ,, ՍՊԸ-ԻՆ ՝ որպես ավազի հանքավայր արդյունահանում կազմակերպելու նպատակով:
2.Վարձավճար սահմանել 1 հա -ի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր ՝ 1125000 /մեկ միլիոն հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: