16.06.25
ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ` ՆՈՐ ԿՅՈՒՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախն իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»:Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցավհայրենիքի ազատության զինվորի` Մոնթե Մելքոնյանի, հուշակոթողի բացման արարողությունը, որին ներկա էին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, հերոսի ընկերները, բազմաթիվ հյուրեր, բնակիչներ։Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` Դ. Համբարձումյանը նշեց, որ այս կարևորագույն գաղափարն իրականություն է դարձել մեծ հայորդու ընկերների ...
Մանրամասն |
|
12.06.25
ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹԸ՝ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ․ ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
|
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:Մասիսի համայնքապետարանի և «Ապահով Անկյուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպված հերթական միջոցառումն ինտելեկտուալ- մրցութային էր, որի ընթացքում ՀԿ երիտասարդներից կազմված թիմերը ցուցաբերեցին ...
Մանրամասն |
|
09.06.25
ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԲԱԿ
|
Մասիս համայնքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Շուտով կբարեկարգվի նաև Մասիս քաղաքի Նոր թաղամաս թիվ 17 և թիվ 18 շենքերի միջև գտնվող բակը։ Սպասեք նոր ծրագրերի։
|
|
08.06.25
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՊԱՀԵՐ` ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (ՄՊՍԿ) «Սիրոն» թատերախումբը (գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան) շարունակում է այցելել համայնքի մանկապարտեզներ` հեքիաթային պահեր պարգևելով փոքրիկներին։ Թատերախումբն արդեն իսկ հյուրընկալվել է նաև Այնթապ, Նոր Խարբերդ, Ջրահովիտ և Արևաբույր բնակավայրերի մանկապարտեզներում` արժանանալով ջերմ ընդունելության։ Մասիս համայնքի ղեկավարի այս նախաձեռնությունը նույնպես շարունակական է։
|
|
06.06.25
ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մասիս համայնքում շուտով կմեկնարկեն փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվելու են համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 453 298 000 դրամ, որից համայնքային ներդրումը՝ 249 313 900 ՀՀ դրամ /55 տոկոս/։Ըստ ծրագրի նախատեսվում է՝Այնթապ՝ 19359.0 հազար դրամ/3000գծմ երկարություն/,տեղադրվելու է 102 նոր ԼԵԴ լուսատուև 102 հատ հենասյուն,Արբաթ՝ 19660.8 հազար դրամ /2930գծմ երկարություն/,տեղադրվելու է 96 նոր ԼԵԴ լուսատուև 96 հատ հենասյուն,Արգավանդ՝ 12775.18 հազար դրամ/2017 գծմ երկարություն/,տեղադրվելու է 68 նոր ԼԵԴ լուսատուև 68 հատ հենասյուն,Դաշտավան՝ 17262.84 հազար դրամ/2572գծմ երկարություն/,տեղադրվելու է 91 նոր ԼԵԴ լուսատու և91 հատ հենասյուն,Դարակերտ՝ ...
Մանրամասն |
|
06.06.25
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ ՄԱՐՄԱՐԱՇԵՆ
|
Մասիս համայնքում շարունակական է նաև ոռոգման համակարգի վերանորոգման, կառուցման գործընթացը, որն իրականացվում է համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։ Աշխատանքները ընթացքի մեջ են նաև Մարմարաշեն բնակավայրում, որտեղ հիմնանորոգվելու է մոտ 7200գծմ երկարությամբ ոռոգման ցանց։
|
|
06.06.25
ԿԱՅԱՑԱՎ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԸ
|
Հունիսի 5-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում, կայացավ Մասիս համայնքի երաժշտական դպրոցների առաջին փառատոնի գալա համերգը։ Մինչ համերգի մեկնարկը, երաժշտական դպրոցների սաները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի հուշակոթողի մոտ և հանդես եկան մի քանի կատարումներով։Իսկ գալա համերգը բազմամարդ էր․ ներկա էին Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը, համայնքի ղեկավարի օգնական Ռուբեն Հովհաննիսյանը, Մասիսի համայնքապետարանի ներակայացուցիչներ, ժյուրիի անդամները, հյուրեր, երաժշտական դպրոցների ուսուցիչներն ու սաները։Երաժշտական նմանօրինակ փառատոնն առաջին անգամ էր անցկացվում Մասիս համայնքում, որը մի հարթակ էր, որտեղ դպրոցների սաները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց երաժշտական հմտությունները, տաղանդը։Գալա ...
Մանրամասն |
|
05.06.25
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ՀԱՅԱՆԻՍՏ
|
Մասիս համայնքում շարունակվում են շենք-շինությունների վերանորոգման, բակերի բարեկարգման աշխատանքները։ Շուտով կմեկնարկեն նաև Հայանիստ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի մասնակի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները...
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |