ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մասիս քաղաքի՝ որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը դարասկզբին բնակեցված է եղել մասամբ հայ և ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ թուրքական կիսաքոչվոր բնակիչներով: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը՝ որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, առաջին անգամ հանդես է եկել 1937 թվականի դեկտեմբերի մեկին: Նոր կազմավորված շրջանը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են վերջին հարյուրամյակում ներթափանցած թուրքերը, կոչվել է Զանգիբասարի շրջան: Այն լուծարվել է 1953 թ-ի մարտին, որից հետո բնակավայրը՝ Հրազդան անունով, մաս է կազմել Երևանի Շահումյան շրջանի: 1969 թվականի հունվարի 14-ին Արտաշատի, Էջմիածնի և Երևան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների տարածքներից կազմավորվել է նոր՝ Մասիսի շրջան: Նորաստեղծ շրջանի կենտրոն է դարձել վերանվանված Հրազդան ավանը՝ կրելով Մասիս անունը: 1996 թվականի ապրիլին` 27 տարվա վաղեմություն ունեցող Մասիսի շրջանը Արարատի և Արտաշատի շրջանների հետ մտավ նոր, ավելի խոշոր վարչատարածքային միավորի մեջ՝ կազմելով Արարատի մարզը:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 07.11.1995 թվականին Մասիս ավանը ստացել է քաղաքի կարգավիճակ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Մասիս քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին: Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին համայնքներին: Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 20կմ դեպի արևմուտք, իսկ քաղաքամայր Երևանից՝ 17կմ դեպի հարավ: Մասիսը զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Վաթսունական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք է բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
300-350
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
4-ից -200 C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
30-320 C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
-
0801
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
92
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
21
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Քաղաքային աղբավայրի
առկայություն
ՀՀ կառավարության կամ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
90
36
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Քաղաքային աղբավայրի առկայություն
Երկրորդական փողոցների ասֆալտապատում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻՄԱՐԶԻ ՄԱՍԻՍՀԱՄԱՅՆՔԻԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ/ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
27 (Ք. Մասիս, գ. Ազատաշեն, գ. Այնթապ, գ.Արբաթ,գ.Արգավանդ,
գ. Արևաբույր, գ.Գեղանիստ,գ.Գետափնյա, գ.Դաշտավան, գ.Դարակերտ, գ. Դարբնիկ,
գ. Զորակ, գ. Խաչփար,
գ. Հայանիստ, գ.Հովտաշատ,
գ.Ղուկասավան, գ. Մարմարաշեն, գ. Նիզամի, գ. Նորաբաց,
գ. Նորամարգ, գ.Նոր Խարբերդ, գ. Նոր Կյուրին, գ.Ջրահովիտ, գ.Ռանչպար, գ.Սայաթ-Նովա, գ.Սիս, գ. Սիփանիկ )
ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ (ՄԱՐԴ)
94421
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ (ԿՄ)
17
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ)
16929.08հա
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ (Մ)
830մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
1. ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մասիս բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021թ դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում կայացած համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների։
Մասիս համայնքն ընդգրկում է հետևյալ բնակավայրերը՝ Ք.Մասիս, գ.Ազատաշեն, գ.Այնթապ, գ. Արբաթ, գ.Արգավանդ, գ.Արևաբույր, գ.Գեղանիստ, գ.Գետափնյա, գ.Դաշտավան, գ.Դարակերտ, գ. Դարբնիկ, գ.Զորակ, գ. Խաչփար, գ. Հայանիստ, գ.Հովտաշատ, գ.Ղուկասավան, գ. Մարմարաշեն, գ. Նիզամի, գ. Նորաբաց, գ. Նորամարգ, գ.Նոր Խարբերդ, գ. Նոր Կյուրին, գ.Ջրահովիտ, գ.Ռանչպար, գ.Սայաթ-Նովա, գ.Սիս, գ. Սիփանիկ:
Հին և Միջին դարերում համայնքի տարածքը մտել է Մեծ հայքի Այրարատ նահանգի Արագածոտն և Կոտայք գավառների մեջ, եղել է Արշակունիների տան սեփականությունը, հետագայում՝ մարզպանական Հայաստանի, այնուհետև` Բագրատունիների թագավորության կազմի մեջ:
1969 թվականի հունվարի 14-ին Արտաշատի, Էջմիածնի և Երևան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների տարածքներից կազմավորվել է նոր՝ Մասիսի շրջան։ Նորաստեղծ շրջանի կենտրոն է դարձել Հրազդան ավանը, որն ավելի ուշ վերանվանվել է Մասիս։
1990-ական թվականներին Մասիսի շրջանը կազմալուծվել է առանձին համայնքների։
Մասիս համայնքի բնակչության կազմը հիմնականում ձևավորվել է 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմի, 20-րդ դարասկզբի հայոց մեծ եղեռնի, 1989-1991թթ Խորհրդային Ադրբեջանի կողմից կազմակերպված հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերի և բռնի տեղահանության արդյունքում։
Մասիս համայնքի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ․ Հայանիստ բնակավայրի տարածքում է գտնվում մ.թ.ա. 3-րդ հազարամյակի «Ոսկե Բլուր» հնավայրը /բնակատեղի/, Արգավանդ բնակավայրի տարածքում՝ 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ և 5-6-րդ դարերի Սուրբ Հարություն եկեղեցիների ավերակները, 15-րդ դարի թուրքմենական ամիրաների դամբարանը, Ղուկասավան բնակավայրի տարածքում՝ 18-րդ դարի կիսավեր եկեղեցին, Մարմարաշեն բնակավայրի տարածքում՝ 1840-ական թվականներին կառուցված Սուրբ Գևորգ մատուռի ավերակները, Արգավանդ բնակավայրում՝ 19-րդ դարի կառույց Սուրբ Սարգիս եկեղեցին։
Համայնքի տարածքում կան նաև գործող նորակառույց եկեղեցիներ, որոնք հիմնականում կառուցվել են 21-րդ դարի դարասկզբին․ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս և Սուրբ Գևորգ, Մարմաշեն գյուղի Սուրբ Գևորգ, Նորաբաց գյուղի Սուրբ Աստավածին, Դաշտավան գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները։
2015թ հոկտեմբերի 4-ին Մասիս քաղաքում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ օծվեց Վարդանյանների ընտանիքի բարերարությամբ կառուցված Սուրբ Թադեոս եկեղեցին։ Հայկական ավանդական ոճով կառուցված եկեղեցին մասիսցիների համար դարձել է ամենասիրելի վայրերից մեկը և նպաստել է համայնքում ավանդույթների պահպանմանը և հոգևոր կյանքի աշխուժացմանը։
Մասիս համայնքի բնակչության համար ժամանցի և հանգստի ամենասիրելի վայրերից մեկը Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիա փողոցում գտնվող ընտանեկան ժամանցային մարզահամալիրն է, իր հայտնի բուլվարով, որն անվանակոչվել է ի պատիվ բարեկամ ֆրանսիացի ժողովրդի։
Ժամանցի և հանգստի վայրերից են նաև Մասիս քաղաքի կենտրոնական այգին, բնակավայրերում գտնվող այգիները, բազմաբնակարան շենքերի բարեկարգված բակային տարածքները, որոնք հագեցած են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով։
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Մասիս համայնքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին: Հյուսիսից և արևելքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, հյուսիս-արևմուտքից՝ Արմավիրի մարզի Փարաքար և Վաղարշապատ համայնքներին, հարավից և հարավ-արևելքից՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքին,արևմուտքից՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքին և Թուրքիայի Հանրապետությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
200-300
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (20C)
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (380C)
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Մասիս համայնքը կառավարվում է 27 ավագանիների, համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի տեղակալների, օգնականների, խորհրդականների, 26 վարչական ղեկավարների և աշխատակազմի միջոցով։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Համայնքում, պետական և համայնքային կրթական ու նախակրթական հաստատություններից բացի, գործում են նաև մասնավոր նախակրթարաններ և զարգացման կենտրոններ։
2023թ նախատեսվում է կառուցել ԹՈՒՄՈ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Համայնքում ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցվում է նոր հիվանդանոց, որը հագեցված է լինելու ժամանակակից բժշկական տեխնիկայով և լաբորատոր գործիքային սարքավորումներով։
Համայնքում գործում են 17 բուժհաստատություն, որոնցից 11-ը պետական սեփականության են, իսկ 6-ը՝ համայնքային։ 17 բուժհաստատություններից մեկը բժշկական կենտրոն է, իսկ 16-ը՝ ամբուլատորաներ։
Մասնավոր սեփականությամբ գործում են բժշկական կենտրոններ, ամուլատորիաներ, ատամնաբուժական կլինիկաներ, ախտորոշիչ լաբորատորիաներ, դեղատներ և ախտահանման կենտրոն։
Մասիս համայնքի բնակիչների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը և համակարգումը իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոնի կողմից։
Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղում գործում է հանրապետական նշանակության մասնագիտացված մանկատուն՝ թերզարգացած երեխաների համար։
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասիս համայնքը խորհրդային միության տարիներին հանդիսացել է արդյունաբերության և հանրապետական նշանակության մատակարարման բազաների հզոր կենտրոն։ Համայնքի տարածքում գործում էին դիզելային շարժիչների վերանորոգման, վարագույրների, գորգագործության, տրիկոտաժի, տարաներ արտադրող, գինու և կոնյակի, պահածոների, փայտամշակման գործարաններ։
Խորհրդային միության փլուզումից հետո համայնքի ակտիվ արդյունաբերական և մատակարարման գործունեությունը մասնակիորեն դադարեցվեց։
Ներկայումս համայնքում գործում է տարածաշրջանում խոշորագույն ձեռնարկություն հանդիսացող <<Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ>> ՍՊԸ-ն, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և արտադրանքի մեծ մասի արտահանմամբ։
Մասիս համայնքը հայտնի է նաև իր հանքարդյունաբերությամբ, մասնավորապես, ավազի արտադրությամբ։
Համայնքում առկա են նաև կահույքի մեծ թվով արտադրամասեր, որոնք հայտնի են իրենց բարձր որակով և բազմազան արտադրանքով։ Համայնքում գործում են թվով շուրջ 80 ձկնաբուծական տնտեսություններ, որոնք զբաղվում են առավելապես իշխանի և թառափի արտադրությամբ, արտադրանքի մեծ մասը արտահանվում է։
Լայն զարգացում է ապրում նաև փոքր և միջին բիզնեսը․ գարեջրի հումքի, օղու, ձիթապտղի և քունջութի բուսայուղերի, պահածոների, հացաբուլկեղենի, արագ սննդի, չրի, դեղերի, շինարարական նյութերի, ասֆալտի, մարմարի և գունավոր քարերի, ներկերի, էլեկտրական լարերի, պլաստիկ իրերի հումքի և հագուստի արտադրությունները։
Մասիս համայնքում գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, բանջարաբուծությունը, հացազգիների մշակությունը և անասնապահությունը։ Վերջին ժամանակահատվածում զգալիորեն աճել է նորատունկ պտղատու այգիների քանակը։
Բանջարանոցային մշակաբույսերի արագ աճեցման համար համայնքի գյուղատնտեսները դիմել են նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը։ Համայնքում մեծ թափ են առել և օրըստօրե զարգանում են ջերմոցային տնտեսությունները /ապակեպատ և թաղանթապատ/, որոնք ապահովում են համայնքի բնակչությանը մշտական թարմ գյուղմթերքով։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ջերմոցային տնտեսությունները հիմնականում ոռոգվում են կաթիլային եղանակով, որն իր հերթին շատ արդյունավետ է և նվազագույնի է հասցնում ջրի կորուստը։
Բանջարաբոստանային կուլտուրաների քանակով համայնքն ապահովում է հանրապետության պահանջարկի զգալի մասը։
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ
Հստակ ժամանակացույցով գործում է տրանսպորտային կապը Մասիս քաղաքի և համայնքի գյուղերի, ինչպես նաև մայրաքաղաքի և մարզկենտրոնի միջև։ Կան նաև առանձին երթուղիներ գյուղերի և մայրաքաղաքի, ինչպես նաև մարզկենտրոնի միջև։
Մասիս համայնքի տարածքով է անցնում հանրապետական նշանակության երկաթուղին։
Համայնքում գործում են հեռախոսակապի 3 խոշոր օպերատորներ, ինչպես նաև ինտերնետային կապն ապահովող տարբեր օպերատորներ։
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1․Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
Ք.Մասիս- համայնքի կենտրոն
գ. Ազատաշեն- 13 կմ
գ. Այնթապ-8 կմ
գ. Արբաթ-16 կմ
գ. Արգավանդ-15 կմ
գ. Արևաբույր-5 կմ
գ.Գեղանիստ-13 կմ
գ.Գետափնյա-12 կմ
գ.Դաշտավան-7 կմ
գ.Դարակերտ-8 կմ
գ. Դարբնիկ-8 կմ
գ. Զորակ-6 կմ
գ. Խաչփար-12 կմ
գ. Հայանիստ-10 կմ
գ.Հովտաշատ-12 կմ
գ.Ղուկասավան-10 կմ
գ. Մարմարաշեն-4 կմ
գ. Նիզամի-5 կմ
գ. Նորաբաց-6 կմ
գ. Նորամարգ-7 կմ
գ.Նոր Խարբերդ-6 կմ
գ. Նոր Կյուրին-10 կմ
գ.Ջրահովիտ-5 կմ
գ.Ռանչպար-9 կմ
գ.Սայաթ-Նովա-5 կմ
գ.Սիս-8 կմ
գ. Սիփանիկ-15 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Մասիսի շրջան
3. Համայնքի կենտրոնից հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաք (կմ)
3.2) մարզկենտրոն (կմ)
20
3.3) պետական սահման (կմ)
8
3.4) միջպետական նշանակության ավտոճանապարհ (կմ)
1,5
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
830 մ
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
6. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
masismer@mail.ru
7. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.masiscity.am
8. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
(374)236 43040
9. Համայնքապետարանի հեռախոսահամարը
(374)236 4 30 40,
(374)236 4 20 20,
10. Համայնքի հեռախոսային կոդը
0236
11. Համայնքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
12. Համայնքապետարանի փոստային դասիչը
13. Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
Այո
14. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
3. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
առ․ 01.01.2022թ
1. Մշտական բնակչության թվաքանակը
2. Գրանցված ծնունդների քանակը
1148
3. Մահացության դեպքերի քանակը
625
4. Ամուսնությունների քանակը
390
5. Ամուսնալուծությունների քանակը
6. Տնային տնտեսությունների թիվը
22800
7. Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
1841
8. Կենսաթոշակառուների քանակը
14332
9. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
3560
4. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2022
1. Գրադարանների քանակը
14
2. Արվեստի դպրոցների քանակը
2
3. Երաժշտական դպրոցների քանակը
4
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
26
5. Հանրակրթական դպրոցների քանակը
33
6.Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
1
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
5. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
446 109
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
126
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
15996
6. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1. Հողեր, ընդամենը (հա)
16929.08
2. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
9823.29
3. Բնակավայրերի հողերի ընդհանուր տարածքը (հա)
3830.12
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
10 382
5. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
4 533
6. Խոզերի գլխաքանակը
5 313
7. Գյուղատնտեսական տեխնիկա, որից
117
7.1 տրակտորներ (քանակը)
104
7.2 կոմբայններ (քանակը)
13
8. Գյուղացիական տնտեսությունների թիվը
17871
7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
585
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
422
6.Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը /համայնքային/
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
0
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Աղբատար մեքենաների քանակը
6.6 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.7 Վակուումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.8 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
70
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
5
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Ընդունված բյուջե
Փաստացի
1. Ընդամենը եկամուտներ
4 358 805.2
4 097 836.9
2. Հարկային եկամուտներ, ընդամենը
798 161.47
796 437.3
այդ թվում`
2.1 հողի հարկ
41 000.0
34 996.8
2.2 գույքահարկ
22 869.5
32 193.5
2.3 գույքահարկ փոխադրամիջոցներից
497 000.0
521 298.8
2.4 անշարժ գույքի հարկ
237 391.9
207 948.0
3.Տեղական տուրքեր
122 013.0
158 390.5
4. Պետական տուրքեր
18 000.0
23 246 3
5. Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը
2 709 888.1
2 261 813.6
5.1 դոտացիա
1 819 456.8
1 820 258.6
5.2 սուբվենցիա
890 431.3
441 554.9
6. Մուտքեր հողի օտարումից
351 575.7
508 842.1
7. Այլ եկամուտներ
52 473.9
49 466.4
8.Տեղական վճարներ
306 693.0
299 640.5
1. Ընդամենը ծախսեր
3 116 798.2
2 585 084.8
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
2 397 892.6
1 221 812.9
9. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1. Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
263
որից`
1.1 համայնքայինծառայողներ
107
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
822 959.7
3. Ավագանու անդամների թվաքանակը
27
10. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Աղբավայրիփակումկամաղբիվերամշակմանգործարանիստեղծում (պետականկամ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ)
Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, կոյուղագծերի կառուցումև հիմնանորոգում
ՀՀ կառավարության կամ դոնոր կազմակերպությունների մասնակցություն
Համայնքի մանկապարտեզների կառուցում, վերանորոգում և հիմնանորոգում
Չնայած համայնքայինմիջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացիկ աշխատանքներ կատարվում են, սակայն խնդրի ամբողջապես և շտապ լուծման համար անհրաժեշտ է դոնոր կազմակերպութունների մասնակցությունը
Երկրորդական փողոցների ասֆալտապատում և լուսավորության ցանցի անցկացում
Չնայած համայնքայինմիջոցներով ևՀՀկառավարությանաջակցությամբ ընթացիկ աշխատանքներ կատարվում են, սակայն խնդրի ամբողջապես և շտապ լուծման համար անհրաժեշտ է դոնոր կազմակերպութունների մասնակցությունը
Շուրջ 100 կմ ոռոգման համակարգի կառուցում և վերակառուցում
Չնայած համայնքային միջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացիկ աշխատանքներ կատարվում են, սակայն խնդրի ամբողջապես և շտապ լուծման համար անհրաժեշտ է դոնոր կազմակերպութունների մասնակցությունը
Շուրջ 120 բազմաբնակարան և վարչական շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում
Դոնոր կազմակերպությունների մասնակցություն
Համայնքի փողոցների սանիտարական մաքրման համար փոշեկուլ և ձնահավաք մեքենաների ձեռք բերում
Facebook
Location on Google Maps
YouTube
masiscity.am