08.10.25
🎶 ՄԱՍԻՍՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
|
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց «Sofia Grand Prix» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 16 երկրների ներկայացուցիչներ։ Մրցույթին փայլուն մասնակցություն ցուցաբերեցին նաև Մասիս համայնքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաները (ուսուցիչ` Լուսինե Կոբալյան)` արժանանալով բարձր գնահատանքի և մրցանակների։ Դասական վոկալ անվանակարգում Լուսինե Աղաջանյանը ստացավ Գրան Պրի մրցանակ, իսկ «Երկրի երգ» անվանակարգում՝ Առաջին մրցանակ։ Դպրոցի սան Տիգրան Նավասարդյանն էլ «Պաթետիկ» անվանակարգում ստացավ Առաջին մրցանակ։ Շնորհավորում ենք տաղանդավոր սաներին և նրանց մանկավարժներին՝ նոր ձեռքբերումների ու հաջողությունների համար։
|
|
08.10.25
📚 ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը՝ ի նշան գնահատանքի այն մարդկանց, ովքեր իրենց նվիրումով ու սիրով պահպանում, տարածում և սեր են սերմանում գրքի ու գիտելիքի հանդեպ։Օրվա խորհրդով պայմանավորված`Մասիսի համայնքային կենտրոնական գրադարանում անցկացվեց գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։Ներկաներին ողջունեց և օրվա առթիվ բարեմաղթանքներ հղեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը` ի մասնավորի նշելով, որ գրադարանավարները նաև գրքի ու գիտելիքի պահապաններ են։Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկեն գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքները։Միջոցառման ...
Մանրամասն |
|
08.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԸ
|
Մասիս համայնքում շարունակական են նաև փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները։ Մեկնարկել են Ղուկասավան բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային միջոցներով։
|
|
07.10.25
ՄԱՍԻՍՑԻ ՄԱՐԻԵՏԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հերթական ձեռքբերումն արձանագրվեց մեր համայնքի համար․ Այնթապի DOCANDO կարատեի կենտրոնական մարզադպրոցի սան Մարիետա Գալստյանը /մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան/, թայլանդական MUAY THAI Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ տարավ և եզրափակիչ մենամարտում հաղթելով ֆրանսիացի  Շնորհավորում ենք Մարիետա Գալստյանին և նրա մարզչին՝ այս նշանակալի հաղթանակի ու մեր համայնքը բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Մաղթում ենք նոր հաջողություններ և շարունակական հաղթանակներ միջազգային մրցահարթակներում։
|
|
06.10.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՄԱՍԻՍ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
|
Մասիս համայնքի հարգելի բնակիչներ, Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է համայնքային կարևորության մեկ ծրագիր ևս. ընթացքի մեջ են Մասիս կայարան թիվ 24 շենքի տանիքի փոխարինման և բակի բարեկարգման աշխատանքները։
|
|
05.10.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,մեծագույն երախտագիտությամբ շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ուսուցչի աշխատանքը միշտ եղել և մնում է ամենապատասխանատու ու պատվաբեր առաքելություններից մեկը։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում սերունդներին, այլև նրանց մեջ սերմանում եք արժեքներ, ձևավորում անձնավորություններ, ովքեր կոչված են կերտելու մեր երկրի ապագան։Ձեր նվիրված աշխատանքը, համբերությունն ու ջերմությունը ձևավորում են հասարակության կրթված և հայրենասեր քաղաքացուն։ Համայնքի ու պետության ուժը սկսվում է հենց դպրոցից, դասասենյակից ու ձեր սրտաբուխ աշխատանքի արդյունքներից։Թող ձեր նվիրումը միշտ արժանանա բարձր գնահատանքի, և ձեր սրտացավ աշխատանքը մշտապես վառ լույսի ...
Մանրամասն |
|
05.10.25
ՄԱՍԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ
|
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնի օրը, Մասիսի համայնքապետարանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում մեծարվեցին ուսուցիչները, համայնքում գործող կրթօջախների ներկայացուցիչները։ Ներկաներին ողջունեց և շնորհակալության ու երախտիքի խոսքեր հղեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով ի մասնավորի կարևորեց այն վեհ ու պատասխանատու առաքելությունը, որ ստանձնել ու իրականացնում են ուսուցիչները։ Տոնական օրը լի էր ջերմությամբ, հիշողություններով, շնորհակալական խոսքերով։ Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։
|
|
02.10.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ․ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
|
Այս օրերին հայկական պատվիրակության կազմի հետ Ֆրանսիայում է գտնվում Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը, որտեղ ընթանում են հանդիպում-քննարկումներ` Ֆրանսիա֊Հայաստան համագործակցություն` փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների հարցերի շուրջ։Այցի շրջանակներում կայացել է հանդիպում նաև Լիոնի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ շեշտադրելով փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և գործընկերային կապերի ամրապնդման կարևորությունը։Նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման, այլև Մասիս համայնքի ներուժի ընդլայնման և համայնքային զարգացման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |