Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 309-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, ,,Տեղական  ինքնակառավարման մասին,,  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 2019 թվականի  ,,Պետություն-մասնավոր գործընկերության մասին,, Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, հաշվի առնելով 2022թվականի ապրիլի 07-ին կնքված ,,Ընդերքօգտագործման  N Պ-671,, պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լեռնահատկացման  NL-671 ակտը  և օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/671 թույլտվությունը և հիմք ընդունելով ,,ԷԼ-ԱՐ ՇԻՆ,, ՍՊԸ տնօրեն Արա Աղջոյանի  /մտից 23.05.2022 թվական, թիվ 812/դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է.

1.Մասիս համայնքի Մասիս քաղաքի Մասիս-Ռանչպար խճուղի 9/5  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր՝ 03-003-0344-0018, վկայական N 21082015-03-0037/ 4.5հա մակերեսով հողամասը  20 տարի ժամկետով  վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման ,,ԷԼ-ԱՐ ՇԻՆ,, ՍՊԸ-ԻՆ ՝ որպես ավազի հանքավայր արդյունահանում կազմակերպելու նպատակով:
2.Վարձավճար սահմանել 1 հա -ի  համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր ՝  1125000 /մեկ միլիոն  հարյուր քսանհինգ  հազար/ ՀՀ դրամ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինա Մելոյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner