Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և հիմք ընդունելով հողամասի վարձակալ Անդրանիկ Վաչագանի Սարիբեկյանի դիմումը /09․07․2025թ, մտից 7573/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն՝ Անդրանիկ Վաչագանի Սարիբեկյանի կողմից վարձակալված, Արարատի մարզի Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-085-0027-0032 կադաստրային ծածկագրով 2,0 հա մակերեսով ջրային նշանակության ջրային հողամասը ենթավարձակալության տրամադրելու վարձակալության տրված ժամկետով և պայմաններով Լևոն Աբգարյանին։ |