Այսօր: Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.02.25 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ. ՕՐ 2-ՐԴ
Փետրվարի 2-ին Ջերմուկում օրը մրցութային էր։
Մասիս համայնքի մարզիկներն էլ սկսեցին պայքարը շախմատ և ձնամարտ մարզաձևերում։
Հաջողություն ու հաղթանակ մեր մարզիկներին։
02.02.25 ՄԱՍԻՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է
Երեկ Ջերմուկում տեղի ունեցավ
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Խաղերին մասնակցում է աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ։
Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում է նաև Մասիս համայնքի պատվիրակությունը` ներկայացնելով երկու մարզաձև։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին։
29.01.25 ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Երեկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 33-ամյակն էր։Կազմավորվելով մեր երկրի համար դժվարին ժամանակահատվածում, հայկական բանակը ոչ միայն կայացավ, այլև կերտեց հաղթանակներ` նոր էջ բացելով հայոց պատմության մեջ և դարձավ մեր երկրի անվտանգության երաշխավորը։Հայոց բանակի փառապանծ ուղին, ցավոք, ընդհատվեց, բայց...գալու է այն օրը, երբ մեր բանակը կրկին կլինի հաղթանակած` վերականգնելով իր երբեմնի փառքը։Բանակի օրը Մասիս համայնքում նշանավորվեց տարբեր միջոցառումներով։Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքապետի տեղակալներն ու օգնականները, համայնքապետարանի ներկայացուցիչներ, Մասյացոտն թեմի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը, զինվորականներ, Արարատի մարզի տարբեր համայնքներից ... Մանրամասն
26.01.25 ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երեկ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը (երգչախմբի գեղ. ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կարեն Սարգսյան)։Համերգային ծրագիրը սիրով ունկնդրեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մասիս համայնքի ղեկավարի օգնական Ռ. Հովհաննիսյանը, Մասիսի համայնքապետարանի Կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տ. Բաբախանյանը, թեմի հոգևոր հայրեր, Մասիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, բնակիչներ։Հավելենք, որ համերգը կազմակերպել էին Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը, օրհնությամբ Տեր Գևորգ ... Մանրամասն
25.01.25 ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՆՎԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ
Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 104-ամյակը։Ի նշանավորումն այս օրվա, Մասիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատին տեղադրվեց անվանի կոմպոզիտորի հարթաքանդակը, որի հեղինակը քանդակագործ Արտակ Համբարձումյանն է։Բացման արարողությանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքապետի տեղակալ Խորեն Արոյանը, համայնքապետի օգնականներ` Ռ. Հովհաննիսյանը, Է.Ղուկասյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, համայնքի բնակիչներ։Օրը հագեցած էր Առնո Բաբաջանյանի վաստակն արժևորող խոսքերով։Տեսաուղերձով ներկաներին ողջունեց նաև ... Մանրամասն
24.01.25 ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիս, Սիփանիկ
Մասիս համայնքում ավարտվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման փուլը։Իրազեկման վերջին հանդիպումները տեղի ունեցան համայնքի Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիս և Սիփանիկ բնակավայրերում։Ողջունելով հանդիպումների մասնակիցներին` Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը ներկայացրեց գործընթացի նպատակը, փուլերը և կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնողական։Ն. Հակոբյանը նշեց նաև, որ շուտով առաջարկների ներկայացման փուլն է, և շատ կարևոր է, որ բոլոր բնակավայրերը ներկայացնեն գաղափարներ, որոնցից լավագույնները եթե չհաղթեն էլ քվեարկության արդյունքներով, իրականություն կդառնան համայնքապետարանի ջանքերով։Ներկաները ողջունեցին գործընթացի իրագործումը, որը նպաստում է նաև բնակիչների մասնակցությանը խնդիրների ... Մանրամասն
23.01.25 ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Սայաթ-Նովա, Նիզամի, Ղուկասավան, Նորաբաց
Մասիս համայնքում ավարտին է մոտենում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման փուլը։
Երեկ իրազեկման հանդիպումներ տեղի ունեցան Սայաթ-Նովա, Նիզամի, Ղուկասավան, Նորաբաց բնակավայրերում։
Ներկայացնելով գործընթացը` Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը կարևորեց գործընթացին բոլոր բնակավայրերի մասնակցությունը և հորդորեց բնակիչներին` ներկայացնել գաղափարներ, առաջարկներ, որոնց իրականացումը կնպաստի իրենց բնակավայրի, նաև համայնքի զարգացմանը։
Ն. Հակոբյանը խոսեց նաև մասնակցության կարգի, քվեարկության ընթացքի մասին և հավելեց, որ քվեարկել կարող են միայն Մասիս համայնքի բնակիչները։
Գործընթացի կարևորությունը շեշտադրեցին նաև վարչական ղեկավարները։
Իրազեկման հանդիպումները շարունակվում են։
22.01.25 ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Նոր Խարբերդ
Կարևորելով համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացում բոլոր բնակավայրերի մասնակցությունը՝ շարունակվում են իրազեկման հանդիպումները համայնքի տարբեր բնակավայրերում:Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը և հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ և Նոր Խարբերդ բնակավայրեր:Ողջունելով մասնակիցերին և կարևորելով հանդիպումներին տարբեր տարիքային խմբերի բնակիչների մասնակցությունը՝ Ն. Հակոբյանը նշեց, որ Մասիսի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը բնակիչների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով, և Մասիս համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner