Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Սուսաննա Ֆրունզիկի Հայրպետյանի դիմումը /մտից՝ 09.06.2025 թ, թիվ 6198/, 14.12.2004 թվականին Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրիասյանի և Սուսաննա Ֆրունզիկի Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0200-0006 ծածկագիրը կրող 0,58107 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Սուսաննա Ֆրունզիկի Հայրապետյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0200-0006 ծածկագիրը կրող 0,58107 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /իրավունքի պետական գրանցման վկայական N 29072025-03-0026/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ից ավել արժեքով ՝ 1 քմ-ը 800 ՀՀ դրամ, ընդհանուր 4650000 /չորս միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել Սուսաննա Ֆրունզիկի Հայրապետյանին։ |