Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 05-ի N 174-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք ք. Մասիս Դպրոցականների փողոց 1/1 հասցեում գտնվող գույքը /արժեք՝ 100000 ՀՀ դրամ / նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի /համաձայն կից հավելվածի/:
|