Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Մասիս համայնքի ներկայացուցիչ Վոլոդյա Սահակյանի և Արմեն Աշոտի Մարտիրոսյանի միջև 03.04.2019 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0416-0002 ծածկագիրը կրող 1,41299 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արմեն Աշոտի Մարտիրոսյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0416-0002 ծածկագրով 1,41299 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը , թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 հա-ը 2017500 ՀՀ դրամ/ ընդհանուր 2851000 /երկու միլիոն ութ հարյուր հիսունմեկ հազար / ՀՀ դրամ արժեքով օտարել Արմեն Աշոտի Մարտիրոսյանին: |