Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 343
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 329-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 185-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-26-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 245-Ա ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1329-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 17947 զեկուցագիրը և Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները համաձայն կից 1-ից 26-րդ հավելվածները և 35-րդ հավելվածը։

2․ Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 7-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 185-Ա որոշման 1-26-րդ հավելվածները և 2023 թվականի հոկտեմբերի 18-ի <<ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> թիվ 245-Ա որոշման 4-րդ կետը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(427.48 Կբ)
(428.57 Կբ)
(428.31 Կբ)
(428.83 Կբ)
(426.97 Կբ)
(428.72 Կբ)
(429.20 Կբ)
(428.67 Կբ)
(428.80 Կբ)
(426.19 Կբ)
(429.30 Կբ)
(427.56 Կբ)
(427.65 Կբ)
(429.43 Կբ)
(429.51 Կբ)
(428.17 Կբ)
(428.16 Կբ)
(426.75 Կբ)
(428.70 Կբ)
(426.68 Կբ)
(428.20 Կբ)
(428.07 Կբ)
(429.48 Կբ)
(427.81 Կբ)
(739.31 Կբ)
(428.19 Կբ)
(426.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner