Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Արամ Եսայի Վարուզյանի դիմումը /03․07․2025. մտից 7326/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող Արամ Եսայի Վարուզյանին սեփականության իրավունքով պատկանող 03-036-0125-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 0,19 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամաս կառուցելու նպատակով։ |