Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Հարություն Սարգսի Հարությունյանի դիմումը /մտից՝ 22.05.2025 թ, թիվ 5477/, 11․02․2005 թվականին Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի և Հարություն Սարգսի Հարությունյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0087-0153 ծածկագիրը կրող 0,0019 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Հարություն Սարգսի Հարությունյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0087-0153 ծածկագիրը կրող 0,0019 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /իրավունքի պետական գրանցման վկայական N 03062025-03-0083/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ից ավել արժեքով ՝ 1 քմ-ը 13500 ՀՀ դրամ, ընդհանուր 256500 /երկու հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել Հարություն Սարգսի Հարությունյանին։ |