Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Արարատ Եղիշի Սահակյանի դիմումը /մտից՝ 15.07.2025 թ, թիվ 7819/, 30.06.2003 թվականին Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրիասյանի և Արարատ Եղիշի Սահակյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0263-0010 ծածկագիրը կրող 0,8 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատ Եղիշի Սահակյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0263-0010 ծածկագրով 0,8 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /իրավունքի պետական գրանցման վկայական N 22072025-03 0080/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ից ավել արժեքով ՝ 1 քմ-ը 800 ՀՀ դրամ, ընդհանուր 6400000/վեց միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել Արարատ Եղիշի Սահակյանին։ |