Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Ասյա Փաշայի Թարխանյանի դիմումը /մտից՝ 27.06.2025 թ, թիվ 7092/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք գ․ Սիս Հ․ Շիրազի փողոց 1-ին նրբանցքի 2-րդ փակուղի 7/1 հողամաս հասցեում գտնվող 0,06177 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-083-0014-0038, սեփականության իրավունքի վկայական N 21042025-03-0019/, որը սահմանակից է Ասյա Փաշայի Թարխանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-083-0014-0039/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ասյա Փաշայի Թարխանյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1483000 /մեկ միլիոն չորս հարյուր ութսուներեք հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, /1 քմ-ի արժեքը 2400 ՀՀ դրամ /: |