Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 33-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 0,08430 հա, որից 0,08 հա մակերեսով հողամասը Ռազմիկ Վանիկի Սահակյանի սեփականությունն է, հիմք սեփականության թիվ 19122013-03-0021 վկայականը։ Օրինական հողամասից ավել օգտագործվող 0,0043 հա մակերեսով հողամասը, որը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով Ռազմիկ Սահակյանի ընտանիքին։ Անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, և 3 ենթակետերով սահմանված պահանջներին։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներով և ընդառաջելով Ռազմիկ Սահակյանի խնդրանքին՝ որոշում եմ․
1․Ճանաչել Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 33-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող միավորի նկատմամբ Ռազմիկ Վանիկի Սահակյանի (ծնված՝ 12.09.1963թ․ անձնագիր՝ AS 0560473 տրված 29.03.2019թ․ 044-ի կողմից) սեփականության իրավունքը օրինական 0,08 հա մակերեսով հողամասի մինչև 20%-ի 0,0043 հա հողամասի նկատմամբ։
2․ Հողամասի սահմանները ճանաչված են համայնքի ղոկավարի կողմից հաստատված որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծով (կցվում է)։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։