Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 177-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի N 177-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  3-րդ  մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ հավաքած թվով 3 ծրագրերի /1․Նոր Խարբերդի մշակույթի տան հարակից այգում Սիրո պուրակի ստեղծում շատրվաններով և Արցախի Սիրո պուրակի ձեռքերի նմանակով՝ 50,0մլն դրամ նախնական արժեքով, 2․Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգում, խաղերի տեղադրում՝ 30,0մլն դրամ նախնական արժեքով, 3․Այնթապի մսուր-մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում՝ 20,0 մլն դրամ նախնական արժեքով/ իրականացման համար  բյուջեում  լրացուցիչ գումար նախատեսելու մասին՝  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 24-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈԻՄ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 61-Ն որոշման 1-ին կետը լրացնել հատևյալ պարբերությամբ․  <<Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում որպես ֆինանսավորման մասնաբաժին նախատեսված միջոցներից նախագծանախահաշվային փաստաթղթերի,  շինարարական  աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման համար յուրաքանչյուր ծրագրի 32 տոկոսը գերազանցող  գումարի ֆինանսավորումը իրականացնել համայնքի բյուջեից>>։

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 13-ի N345-Ն,   2025 թվականի մարտի 25-ի N61-Ն որոշումներում և սույն որոշման մեջ  << N345-Ն>>,  <<N61-Ն>> թվերը փոխարինել << N345-Ա>>,  <<N61-Ա>> թվերով։

3. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -21

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՆՈՒՇ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱՅԿ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷՎԵԼԻՆԱ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner