Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ տեղական տուրք և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ 58073, ծածկագիր 03003YJRR8H2/ և ընդառաջելով Արարատ Ստեփանյանի խնդրանքին` /մտից մատյան 23.09.2022թ. N 3919/ որոշում եմ.
1․Արարատ Ժորայի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը /ծածկագիր 03-003-0054-0050, ծածկագիր՝ 03-003-0054-0065/ դարձնել մեկ գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս ք․, 5-րդ փողոց, 39/3 հողամաս։
2. Մարզ Արարատ, համայնք Մասիս Մասիս ք․ 5-րդ փողոց 39/4 հողամաս հասցեավորումը համարել չեղյալ:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: