Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝
Դավիթ Համբարձումյան - համայնքի ղեկավար
Անդամներ՝
Նորայր Հակոբյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Արամայիս Հարությունյան - Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
Վոլոդյա Սահակյան - Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
Երեմ Շաբոյան - համայնքի ավագանու անդամ:
2.Հանձնաժողովի կազմից նշանակել աճուրդավար Վոլոդյա Սահակյանին, արձանագրող Արամայիս Հարությունյանին: