Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ավագ Միքայելյանի դիմումը և Արգամ Աբրահամյանի համաձանագիրը /մտից՝ 08.10.2024 թվական, թիվ 13760 /․ որոշում եմ՝
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն, Խաչփար և Արևաբույր գյուղերի անասնաբույժ Ավագ Միքայելյանին 2024 թվականի հոկտեմբերի 11-ից տրամադրել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդը 24 աշխատանքային օր տևողությամբ, վերադարձը՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ին:
2.Կատարել համապատասխան վարձատրություն:
3.Պարտականությունները ժամանակավորապես վերապահել Այնթապ և Նոր Կյուրին գյուղերի անասնաբույժ Արգամ Աբրահամյանին։