Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Քաջիկ Ղազարյանի դիմումը /մտից՝ 26.04.2024թ. թիվ 6104/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Գ․ Նժդեհի փողոց 22/4 հողամաս հասցեում 0,00187 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0440, սեփականության իրավունքի վկայական N 03072024-03-0006/, որը սահմանակից է Քաջիկ Շմավոնի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0138-0366/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Քաջիկ Շմավոնի Ղազարյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 83100 /ութսուներեք հազար հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ: