Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Գալստյանի կողմից ներկայացված հայտը (279395)․ որոշում եմ՝
1․Դավիթ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Խաչփար հասցեում տալ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Դավիթ Գալստյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: