|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 ապրիլի 2025 թվականի N 106-Ա |
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐՈՒՇԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Վարդան Հովսեփյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, ք․ Մասիս Դպրոցականների փողոց 2-րդ նրբանցք 16 հողամաս հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 27քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0027 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0803) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Վարդան Անդրուշի Հովսեփյանին: 2․ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 62540 (վաթսուներկու հազար հինգ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 184530 ( հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա: 5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |
Կողմ -12 ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -5 ԵՐԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ԷՎԵԼԻՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|