Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Խաչատուր Գասպարյանի դիմումը՝ /մտից՝ 20.06.2023թ. N 7981/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող Խաչատուր Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-085-0023-0016 կադաստրային ծածկագիրը կրող, 0,7495հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։