Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Լավրենտի Սարգսյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Այնթապ, 15 փող․, 45 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 16.07.2024թ. N 6534 ծանուցումն ու 04․06․2024թ․ և 06․06.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով/, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /22.10.2024թ. արձանագրություն N342/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Ռոբերտ Լավրենտի Սարգսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 750LI XDRIVE, հ/հ՝ 35XS184/ 2021-2023թթ․ համար՝ 854․422 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 693․000 ՀՀ դրամ, տույժը՝ 161․422 ՀՀ դրամ 900435106027 հաշվեհամարին և 2018-2020թթ․ համար՝ 636․672 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 481․250 ՀՀ դրամ, տույժը՝ 155․422 ՀՀ դրամ 900435106027 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: