Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -281 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի պարտականությունները կատարող Ս․ Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 20.12․2022թ. N 8186/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքը /Գեղանիստ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Գեղանիստ բնակավայրի 03-028-0105-0057 կադաստրային ծածկագրով, 0,050969հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի հողամասը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով։,,