Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 21.08.2024թ. թիվ 11450/` Հայաստանի Հանարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց 4/6 հասցեում գտնվող 0,932 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը, որը սահմանակից է <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ըկերությանը սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0296-0507/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 11400000 /տասնմեկ միլիոն չորս հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քմ-ի արժեքը 1221 դրամ: