Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հասմիկ Զաքարյանի հայտը (CPA0-0000-7454)․ որոշում եմ
1.Հասմիկ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք ք. Մասիս Երիտասարդական փողոց 2-րդ նրբանցք 17/1 հասցեում տալ երկհարկանի բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն:
2. Հասմիկ Զաքարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: