Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Արմեն Ռազմիկի Օհանյանի դիմումը /մտից՝ 4288, 03.10.2022թ. /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք, Կենտրոնական հրապարակ 4/6 հասցեում 0,00142 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0929/, որը սահմանակից է Արմեն Ռազմիկի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս քաղաք, Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-003-0128-0927/ առևտրի սրահով ծանրաբեռնված հողամասին, և ընդլայնվող հողամասը որպես առանձին միավոր հնարավոր չէ օտարել և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արմեն Ռազմիկի Օհանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 97048 / իննսունյոթ հազար քառասունութ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834.3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք / ՀՀ դրամ: