Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքում գտնվող բնակավայրերի բնակելի և խառը կառուցապատման հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Երևանյան փողոց 42/9 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 03-003-0099-0146 կադաստրային ծածկագրով, 0.00604հա մակերեսով հողամասը ,
1.2 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, 4-րդ թաղամասի 3-րդ փողոց 9/1 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-003-0077-0013 կադաստրային ծածկագրով, 0.0158հա մակերեսով հողամասը ,
2. Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100%-ով, 1քմ-ը՝ 4441.8 ՀՀ դրամ դրույքաչափով։