Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 29-ի N162-Ա որոշման 1-ին կետում գրառված ,,Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ,, բառերը փոխարինել ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի փորձագետ-օպերատոր,, բառերով։