Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հովսեփ Ղարաղաշյանի դիմումը (մտից 10.05.2024 թվականի թիվ 6639) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Հովսեփ Համբարձումի Ղարաղաշյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Նիզամի բնակավայր, Գ․Մարգարյանի փողոց 57 հասցեում կառուցված մեկ հարկանի բնակելի տան, օժանդակ շինության և ցինկապատ թիթեղից պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Ղարաղաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: