Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ հոդվածներով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 4․1-ին մասով, 13-րդ, 14-րդ հոդվածներով, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, օրենքի 14-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։