Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով և հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Ստեղծել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2.Սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը.
1)Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները բնակիչների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց մշակութային, կրթական, սպորտային հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումը, կիրառական գիտելիքների ձևավորումը:
2)Կազմակերպության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության:
3)Կազմակերպությունը, համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը։
4)Կազմակերպության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, ներառականության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
5)Կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնում է տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությամբ:
6)Կազմակերպության կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում, որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝
ա)Կազմակերպության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,
բ)Մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները,
գ)Հաճախողների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը։
3.Կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1)Լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ, կինոդիտումներ, խմբակներ, թատրոն,
2)Ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ,
3)Ճկուն ռեժիմով հաճախողներին սպասարկման ծառայությունների կազմակերպում։
4.Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիսի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։