Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանի դիմումը /մտից ՝ 06.09.2023թ. թիվ 11470/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքում գտնվող ք. Մասիս, 2 թաղամաս 5-րդ փողոց թիվ 21 հասցեում 0,0044հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0106-0052, սեփականության իրավունքի վկայական N 1239888/, որը ծանրաբեռնված է Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0106-0052-0001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 195448 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 ՀՀ դրամ: