Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սարգիս Կարապետյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք ք. Մասիս, նոր թաղամաս 38/55 հասցեում Սարգիս Սեյրանի Կարապետյանի կողմից կառուցված հասարակական շինությունը (արտաքին մակերեսը՝ 22,10 քմ), պարիսպը (արտաքին մակերեսը՝ 3,19 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.00568 հա հասարակական կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0126-0192) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Սարգիս Սեյրանի Կարապետյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 448․165 (չորս հարյուր քառասունութ հազար հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 224․667 (երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ:
4․Շինությունների սպասարկման ու պահպանման համար զբաղեցված հողամասից ավել զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 82․884 (ութսուներկու հազար ութ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ:
5.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: