Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Անահիտ Մխիթարյանի դիմումը /մտից՝ 13.12.2023թ. թիվ 17012/, Մասիսի քաղաքապետի և քաղաքացի Անահիտ Մխիթարյանի միջև 23․09.2005թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0298-0820 ծածկագիրը կրող 0,02032 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Անահիտ Վալոդի Մխիթարյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0298-0820 ծածկագրով 0,02032 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը /վկայական N 09102024-03-0059/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով , ընդհանուր 910000 /ինը հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել Անահիտ Վալոդի Մխիթարյանին: