Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մանուկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտը (267523)․ որոշում եմ՝
1․Մանուկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Սայաթ Նովա Նոր թաղամասի 6-րդ փողոց 30 հասցեում տալ բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն։
2․Մանուկ Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուկ Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: