Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -314 եզրակացությունը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ն․ Պետրոսյանի գրությունը՝ /մտից ՝ 30.12․2022թ. N 8645/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գլխավոր հատակագծի սույն փոփոխությունը՝
,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նոր Խարբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-070-0237-0042 կադաստրային ծածկագրով, 0.048հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության գազաբաշխիչ կայան կառուցելու նպատակով։,,