Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ <<Գրեգ-Քար>> ՍՊԸ տնօրեն Ավգուստին Մովսիսյանը /ՀՀ ք․Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 2 նրբ․, 1 շ., 23 բն․/ 21․05.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 14.05.2024թ. N4198 ծանուցումն ու 01․04․2024թ․ դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /03.07.2024թ. արձանագրություն N220/ որոշում եմ.
1.Հարկ վճարող <<Գրեգ-Քար>> ՍՊԸ-ից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0443-0005/ 2021-2023թթ․ համար՝ 49․338 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 40․906 ՀՀ դրամ, տույժը՝ 8․432 ՀՀ դրամ 900435003505 հաշվեհամարին, գույքահարկի՝ 44․488 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 33․376 ՀՀ դրամ, տույժը՝ 11․112 ՀՀ դրամ 900435101010 հաշվեհամարին և հողի հարկի՝ 165․320 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 113․527 ՀՀ դրամ, տույժը՝ 51․793 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: