Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 09-ի N 155-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
« ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄԵՐԻ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Մերի Ենգոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց թիվ 10/10 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 29.5 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01035 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0424-0066/ ուղղակի վաճառքով օտարել Մերի Ենգոյանին։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 35666 /երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ 1քմ-ի արժեքը 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ:
3. Ավտոտնակով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 36․020 (երեսունվեց հազար քսան) ՀՀ դրամ:
4․Ավտոտնակի սպասարկման ու պահպանման համար զբաղեցված հողամասից ավել զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 271․062 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար վաթսուներկու) ՀՀ դրամ:»