Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Արտակ Ապելյանի (16.08․2024թ. հայտ ՃՀԱ/313/1185-24) դիմումին. որոշում եմ`
1․ Արտակ Վրեժի Ապելյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Նորաբաց, Արարատյան փողոց, 12/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-067-0051-0006/ բնակավայրերի նպատակային նշանակության 0,09հա հողամասից 0,06086հա առանձնացվող հատվածի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։