Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով լիազորված անձ Տիգրան Առաքեյանի դիմումը /մտից ՝ 02.03.2023թ. թիվ 2989/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, 3-րդ թաղամաս 1/20 ավտոտնակ հասցեում 0,0131 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0106-0009, սեփականության իրավունքի վկայական N 21032023-03-0075/, որը ծանրաբեռնված է Վարդան Տիգրանի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0106-0009-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Վարդան Տիգրանի Առաքելյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 581876 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: