|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 փետրվարի 2025 թվականի N 22-Ա |
«ԷՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՄԱՐԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Տրամադրել նախնական համաձայնություն՝ «ԷՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի Նորամարգի ԱԿԽ հանքավայրի «Ռեսուրս» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար։ |
Կողմ -13 ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -7 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՐԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ ՈՍԿԱՆՅԱՆ ԷՎԵԼԻՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|