Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Արարատ Ստեփանյանի դիմումը /մտից՝ 02.02.2024թ. թիվ 1448/, Մասիս քաղաքապետի և քաղաքացի Արարատ Ստեփանյանի միջև 29.01.2009թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0419-0001 ծածկագիրը կրող 1,15138 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատ Ժորայի Ստեփանյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0419-0001 ծածկագրով 1,15138 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը /վկայական N 19042024-03-0055/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 150 %-ով , ընդհանուր 1714200 /մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ արժեքով օտարել Արարատ Ժորայի Ստեփանյանին: