Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Ռշտունի Մելիքյանի դիմումը /մտից ՝ 26.10.2023թ. թիվ 13827, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Նոր թաղամաս 10/21 ավտոտնակ հասցեում 0,0018 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0198, սեփականության իրավունքի վկայական N 20102023-03-0094/, որը ծանրաբեռնված է Ռշտունի Լեոնիկի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0128-0198-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ռշտունի Լեոնիկի Մելիքյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 123030 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 ՀՀ դրամ: