Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Սուսան Հովհաննիսյանի դիմումը /մտից ՝ 28.08.2024թ. թիվ 11794/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք Նոր Խարբերդ 12-րդ փողոց 2/3 հողամաս հասցեում 0,0062 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-070-0076-0062, սեփականության իրավունքի վկայական N 28032024-03-0073/, որը սահմանակից է Սուսան Եղիայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-070-0076-0054/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սուսան Եղիայի Հովհաննիսյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 413106 / չորս հարյուր տասներեք հազար հարյուր վեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6663 / վեց հազար վեց հարյուր վաթսուն երեք / Հայաստանի Հանրապետության դրամ: