Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Գագիկ Եղիազարյանի դիմումը /մտից ՝ 22.05.2023թ. թիվ 6631 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մարմարաշեն 1 հողամաս հասցեում գտնվող 0,0697 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-058-0205-0023, սեփականության իրավունքի վկայական N 11042023-03-0066/, որը սահմանակից է Գագիկ Մարտունի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-058-0205-0020, 03-058-0205-0019, 03-058-0205-010, 03-058-0205-0003/ հողամասերին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Գագիկ Մարտունի Եղիազարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3019404 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով 1 քմ-ի արժեքը 4332 ՀՀ դրամ: