Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Սևակ Ավոյանի (06․02․2025թ. մտից N1323) դիմումին. որոշում եմ`
1․ Սևակ Հարությունի Ավոյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, քաղաք Մասիս, Հերացու փողոց, 26/10 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-003-0298-0850/ բնակավայրերի նպատակային նշանակության 0,11013հա հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։