Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Նորայր Եփրեմյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ. Գետափնյա, 21-րդ փողոց 53/1 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 31.5քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00315 հա բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-030-0037-0141) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Նորայր Գառնիկի Եփրեմյանին:
2. Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 62024 (վաթսուներկու հազար քսանչորս) ՀՀ դրամ:
3. Շինության զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 139917 (մեկ հարյուր երեսունինը հազար իննը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:
4. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: